Վարչապետի թեկնածուն Բագրատ Սրբազանն է, բոլորը համակարծիք են այս մտքի հետ. Գուրգեն Մելիքյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ընթացքում պրոֆեսոր, արևելագետ Գուրգեն Մելիքյանը՝ հղում անելով անցած շաբաթ անցած մասնագիտական խմբերի հետ հանդիպումների արդյունքներին, հայտարարեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմից առաջարկվող Հայաստանի նոր ղեկավարի թեկնածությունը։

Նա Բագրատ Սրբազանն է։

«Մենք հասկանում ենք, որ սա արքեպիսկոպոսի համար ծանր որոշում է, քանի որ փոխում է նրա կյանքի ամբողջ ընթացքը։ Սա ծանր որոշում է, սակայն սա ծառայության մի մասն է։ Սա հոգևոր ծառայության ամենակարևոր մասն է, որ իր երկրին, իր հողին, իր ժողովրդին ծառայող մարդը կարող է իրականացնել»,-ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ