39 շաբաթական հղին տարհանվել է Ախթալայից. մոր և երեխայի առողջական վիճակը բավարար է. ԱՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

1585559103419

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ 39 շաբաթական հղին տարհանվել է Ախթալայից, այնուհետև Ալավերդու բժշկական կենտրոնից ընդառաջ ուղարկված ամենագնացով տեղափոխվել բուժկենտրոն։

«Կինը ծննդաբերել է, մոր և երեխայի առողջական վիճակը գնահատվում է բավարար։

Հայտնում ենք, որ հեղեղված ամբուլատորիաներ չունենք։ Որոշ ամբուլատորիաներ հոսանքազրկված են։ Մարզերում առաջին օգնության պարագաներով և դեղերով ապահովվածությունը բավարար է»,- նշված է հաղորդագրության մեջ։

--00—ՅՄ