Նշվեց Սառնաղբյուրի հերոսամարտի 106-րդ տարեդարձը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

1138001

Շիրակի մարզի Սառնաղբյուր՝ նախկին Սոգյութլու (Սոգթլու) բնակավայրում մայիսի 26-ին նշվեց Սառնաղբյուրի  հերոսամարտի 106-րդ տարեդարձը: Համայնքի բնակիչներն  ու հյուրերը հավաքվել էին գյուղի 12-րդ դարի եկեղեցու՝ Հոգեվանքի մոտ տեղադրված Սոգյութլուի հերոսամարտի հուշակոթողի մոտ:  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վերջին տարիներին արդեն ավանդույթ է դարձել այս օրը  հիշել այն ինքնապաշտպանական մարտերը, որոնց մասին երկար ժամանակ լռել են:  Միջոցառմանը ներկա էին մարզային իշխանությունների ու Անի համայնքի ներկայացուցիչները։

«Այնքան ոգևորիչ է մասնակցել մի միջոցառման, որը հայ ժողովրդի աննկուն կամքի, պայքարի, հայի չկոտրվող ոգու ու հայրենիքի պաշտպանության մասին է խոսում։ Հին է մեր հայրենիքը, նրա լեռներն ու ժայռերն են մեզ տվել իրենց կարծրությունը, աննկունությունը, որոնք մեր հոգում, մեր սրտում համբերություն ու համառություն, ուժ ու կորով են դարձել։ Այսօրինակ միջոցառումները խոսում են ոչ միայն հայրենասիրության, հայրենիքի հանդեպ անսահման նվիրվածության մասին, այլ նաև անցյալը չմոռանալու և նոր սերունդներին երկրի նկատմամբ սիրով, մեր պապերի, մեր հայրերի ու եղբայրների, մեր որդիների արյան ու կյանքի գնով պաշտպանած հայրենիքն ու հողը պաշտելու ու անկոտրում կամքով դաստիարակելու մասին»,- ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նշեց Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը։

Սառնաղբյուրը 1918 թվականի մայիսի 18-22-ը հերոսաբար պայքարել է թուրքական ջոկատի դեմ: Շատերի համար  այս  ճակատամարտը  դեռ բացահայտված չէ: Սառնաղբյուրցիները կարողացել են  կանգնել ու պաշտպանել իրենց արժանապատվությունը, կրոնն ու  եկեղեցին: Սակայն, ցավոք երկար տարիներ այս հերոսամարտի մասին չի բարձրաձայնվել՝ այն դեպքում, երբ ինքնապաշտպանական այդ  գործողությունները, իրականացվել են ոչ թե զինվորների, այլ միայն աշխարհազորի՝ Սոգյութլույի ու  հարևան գյուղերի բնակիչների կողմից:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ