Փրկարարները Ծաղկաձորում գտնվող խաղատան տարածքից հեռացրել են մոտ 15 տոննա ջուր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

photo_2024-05-26_19-42-53

Մայիսի 26-ին, ժամը 15։49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում խաղատուն է ջրալցվում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ անձրևաջրերից ջրալցվել են խաղատան առաջին հարկը (մոտ 200 քմ)  և հարակից տարածքը (մոտ 100 քմ):

Փրկարարները հեռացրել են մոտ 15 տ ջուր:

--00—ՅՄ