Իրավիճակը թեժ է ՀՀ ողջ տարածքում, խաղաղ անհնազանդության ակցիաներ են, կան բերման ենթարկվածներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

photo_2024-05-27_08-59-11

Իրավիճակն այս պահին թեժ է Հանրապետության ողջ տարածքում, այդ թվում՝ Երևանի բազմաթիվ փողոցներում։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիաներ են իրականացնում, այդ կերպ արտահայտելով իրենց դժգոհությունը գործող իշխանության նկատմամբ։

Ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է կուտակել և հեռացնում է փողոցը փակած քաղաքացիներին՝ բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկելով նրանց։

Կարմիրբերետավորները ձեռքով հեռացնում են փողոցը փակած մեքենաները։ Բերման ենթարկվածների թվում է ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը, ինչպես նաև Յուրի Խաչատուրովի որդին` Իգոր Խաչատուրովը։

--00—ՅՄ