Որպես քաղաքացի շարունակելու եմ իմ օրինական բողոքն ու պահանջը ներկայացնել․ Վարուժան Գեղամյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

7.j

Երկու մտքով կիսվեմ որպես այսօր առավոտյան խաղաղ անհնազանդության գործողությունների մասնակից: Այս մասին գրել է Վարուժան Գեղամյանը.

«◾️Հայաստանի դե-ֆակտո իշխանությունը հրաման է տվել ցուցադրական բռնություն կիրառելով բռնել ցույցերի մասնակիցներին: Սա ունի մեկ նպատակ` վախեցնել և ստիպել քաղաքացիներին այլևս դուրս չգալ:

◾️Քաղաքացիների ճնշող մեծամասնությունը, ում այսօր տեսել եմ փողոցներում, որևէ կերպ չեն վախենում բերման ենթարկվելուց:

Որպես քաղաքացի շարունակելու եմ իմ օրինական բողոքն ու պահանջը ներկայացնել:

Սա, ցավոք սրտի, մեր պետությունը փրկելու միակ տարբերակն է»:

 --00—ԼՀ