ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News
Մ-6 միջպետական ճանապարհի՝ աղետի պատճառով փլուզված և անանցանելի դարձած 28-րդ կմ-ից մինչև 36-րդ կմ-ն շրջանցելու նպատակով բարելավման աշխատանքներ են տարվում Հ-22 հանրապետական նշանակության ավտոճանապարհին։ Այս մասին հայտնում են ՀՀ Ճանապարհային դեպարտամենտից։
Շրջանցող ճանապարհը սկսվում է Մարց-Աթան ճանապարհից, միանում Դսեղին, այնուհետև՝ Մ-6-ին։
--00—ԼՀ