Այն, ինչը վաճառվում է, պետք է հարկվի. ՊԵԿ նախագահը` Եկեղեցուն հարկելու մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 31, 24News

Այս պահին որևէ մեկնարկված գործընթաց չկա, ինձ հայտնի չէ։ Այս մասին այսօր լրատվամիջոցների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ պատասխանելով հարցին, թե Հայ Առաքելական Եկեղեցուն հարկային դաշտ բերելու գործընթաց մեկնարկե՞լ է։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը իր ելույթի ժամանակ ասաց․ «Եկել է ժամանակը, որ քննարկենք ու հասկանանք, թե այն հարկային պարտավորությունները, որ բոլորի համար առկա են, եկեղեցու հանդեպ ինչո՞ւ չեն կիրառվում»։

Բադասյանը ասաց, որ Եկեղեցում այս պահին էլ կան աշխատակիցներ ովքեր եկամտահարկ են վճարում։ Բադասյանը նշեց նաև, որ Եկեղեցու համար հարկային օրենսգրքով սահմանված են որոշակի արտոնություններ։

Խոսելով այն մասին, թե պե՞տք է եղած իրավիճակում որևէ փոփոխությում իրականացնել, Բադասյանը ասաց․ «Եթե ինչ-որ բան վաճառվում է շահույթ ստանալու նպատակով պետք է հարկվի»։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՀ