ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 29, 24News
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ժամանեց Հայաստան:
ՌԴ կառավարության ղեկավարի օդանավը վայրէջք կատարեց «Զվարթնոց» օդանավակայանում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 29-ի երեկոյան հանդիպում կունենա Մեդվեդևի հետ:
ՌԴ վարչապետը Հայաստան է ժամանել աշխատանքային այցով՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ ապրիլի 30-ին Երևանում կայանալիք հերթական նիստին: