Նիկոլ Փաշինյանը, Դմիտրի Մեդվեդևը և Տիգրան Սարգսյանը այս պահին գտնվում են 12Club- ում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

.

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը , ՌԴ  կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, այս պահին գտնվում են Տերյան փողոցի վրա գտնվող 12 Club- ում:

Հիշեցնենք, որ վաղը տեղի կունենա Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջկառավարական խորհրդի նիստը, որին կմասնակցեն ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները, ինչպես նաև ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: