«Հայրենիք»ը դատապարտում է ցուցարարների նկատմամբ ոստիկանության անօրինական գործողությունները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News

դ

«Հայրենիք» կուսակցությունը խստորեն դատապարտում է  խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանության կողմից առանց օրինական հիմքերի բիրտ ուժի և հատուկ միջոցների կիրառումը։

Վնասվածքներ և վիրավորումներ ստացած մեր քաղաքացիների նկատմամբ կատարվածի միակ մեղավորը և պատասխանատուն Հայաստանում  լեգիտիմություն չունեցող և սեփական իշխանության պահպանման համար ոչինչ չխնայող Նիկոլ Փաշինյանն է։

Եվս մեկ անգամ վերահաստատում ենք, որ Հայաստանում ներքին խաղաղության և համերաշխության հաստատման միակ ճանապարհը Նիկոլ Փաշինյանի հեռացումը և ժողովրդի կամքն արտահայտող նոր իշխանությունների ձևավորումն է։

Մեր աջակցությունն ենք հայտնում Սրբազան շարժմանն ու՝ Հայաստանի շահերը ոտնակոխ անող իշխանությունների դեմ պայքարի դուրս եկած մեր բոլոր քաղաքացիներին։


--00—ՍՊ