32 պացիենտ շարունակում է բուժօգնություն ստանալ, ունեն թեթև և միջին ծանրության վնասվածքներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News

f

Առողջապահության նախարարությունը ներկայացրել է տուժած քաղաքացիների իրավիճակը՝ 00։00֊ի դրությամբ․

«Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 98 քաղաքացիական անձ և ոստիկան։

66 հոգի անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։

32 պացիենտ շարունակում է բուժօգնություն ստանալ։ Ունեն թեթև և միջին ծանրության վնասվածքներ»։

 


--00—ՍՊ