Սան Պաուլոյում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News

1

Սան Պաուլոյում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Արարողությանը մասնակցել են Սան Պաուլոյի քաղաքապետ Բռունո Կովասը, հոգևոր այրեր, ինչպես նաև Բրազիլիայի հայ համայնքի ներկայացուցիչներ։

Միջոցառման մասնակիցները ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին։ Ելույթով հանդես է եկել նաև Սան Պաուլոյի հայ համայնքի ներկայացուցիչ, բարերար Անդրե Քիսաջիկյանը։

Այնուհետև Բրազիլիայի հայոց թեմի հոգևորականները Սան Պաուլոյի «Սուրբ Գրիգոր» եկեղեցում կատարել են Սրբոց նահատակաց բարեխոսական կարգ։