Նախկին նախարարը կոչ է անում մշակույթի ներկայացուցիչներին կանգնել ցուցարարների և ոստիկանների միջև

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News

3304258_0_0_1600_901_1920x0_80_0_0_a3d582e18f6c6dd9ad1de714aea024f0

ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը կոչով դիմել է մշակույթի ներկայացուցիչներին․

«Հայաստանի մշակութային համայնքի հարգելի ներկայացուցիչներ,

Այսօր մեր երկիրը դժվար ժամանակներ է ապրում. խորհրդարանի շենքի դիմաց ցուցարարների նկատմամբ ոստիկանների կողմից հատուկ միջոցներ կիրառելու արդյունքում տուժել են մեր բազմաթիվ համաքաղաքացիներ։ Նրանց մեջ կան կանայք, և մեկ հոգու, ի մեծ ցավ, մատներն են պոկվել։ Համացանցը լի է լուսանկարներով և տեսանյութերով, որոնք ցույց են տալիս տեղի ունեցող բռնությունները։

Այս դժվարին պահին դիմում եմ ձեզ՝ հայ մշակույթի սրտացավ ու հոգատար ներկայացուցիչներ. մեր պարտքն է տեր կանգնել մեր ժողովրդին, մեր եղբայրներին ու քույրերին։ Կոչ եմ անում դուրս գալ փողոց և կանգնել ոստիկանության ու ցուցարարների միջև՝ կանխելու հետագա արյունահեղությունը։

Մեր մշակույթը միշտ եղել է խաղաղության, մարդասիրության և արդարության խորհրդանիշ։ Ցույց տանք բոլորին, որ արվեստի ու ոգու ուժն ավելի ուժեղ է, քան զենքի ու բռնության ուժը։ Միասին մենք կարող ենք պահպանել խաղաղությունը և կանխել հետագա ողբերգությունները»։

--00—ՅՄ