«Միանալու եմ բացօթյա արյունատվության ակցիային»․ Անահիտ Ավանեսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News


 

գգ
Վաղը` hունիսի 14-ին, ես միանալու եմ բացօթյա արյունատվության ակցիային և արյուն կհանձնեմ Խաչքարերի պուրակում կայանած շարժական կետում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանը․
 
«Արյան դոնորի համաշխարհային օրը առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու երկրի արյան պաշարները մշտապես համալրելու կարևորությունը։
 
ՄԻԱՑԻ‘Ր ՄԵԶ, ՏՈՒ’Ր ԱՐՅՈՒՆ, ՏՈՒ’Ր ԿՅԱՆՔ»,- գրել է նա։