Հայաստանին ԵՄ-ում ոչ ոք չի սպասում. Մեդվեդև

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24News

gg

Հայաստանին և Ուկրաինային ոչ ոք չի սպասում Եվրամիությունում, Արևմուտքը մտադիր չէ նրանց հրավիրել միավորման։ Այդ մասին «Российской газеты»-ն տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի և Հայաստանի բարեկամությունը, որն ամրապնդվել է ամենատարբեր միություններին մասնակցությամբ, «աչքի փուշ» էր Արեւմուտքի երկրների համար։ Դրա պատճառով Վաշինգտոնն ու նրա դաշնակիցները բոլոր ուժերը նետեցին այդ միությունը քանդելու համար՝ Երևանին խոստանալով «ոսկե սարեր»․

«Բայց պետք չէ գայթակղվել. նման խոստումներն ընդամենը խայծ են նորագաղութային մկան թակարդի մեջ։ Ոչ ոք մտադիր չէ «ընտրյալների ակումբի» դռները բացել հայ ժողովրդի առաջ։ Հարցրեք նեոբանդերացիներին, թե արդյոք նրանց հաջողվել է անդամակցել ԵՄ-ին։ Ոչ, և մոտ ապագայում նրանք չեն սպասի դրան: Եվ արդյոք նրանք ընդհանրապես կսպասեն․․․»,- ասել է նա։ 
 

--00—ՍՊ