Տիխանովսկայան աջակցության խոսք է հայտնել Փաշինյանին՝ Լուկաշենկոյի դեմ ելույթի համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24News

d

Բելառուս ընդդիմադիր գործիչ, նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան անդրադարձել է վարչապետ Փաշինյանի՝ ԱԺ-ում ելույթին։

Հիշեցնենք՝ Փաշինյանը ԱԺ ամբիոնից հայտարարել էր, որ չի գնա Բելառուս այնքան ժամանակ, քանի դեռ այդ պետության նախագահը Լուկաշենկոն է․

«Նիկոլ Փաշինյանը ճիշտ է: 

Լուկաշենկոն դավաճանել է և՛ Հայաստանին, և՛ Ուկրաինային։ Աշխարհին պետք է հանուն խաղաղության ազատ և ժողովրդավար Բելառուս»,- գրել է Տիխանովսկայան՝ X-ի միկրոբլոգում՝ Լուկաշենկոյին անվանելով նենգ բռնապետ։ 

--00—ՍՊ