Մայիսին 154 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24News

պեկ

Մայիսին 154 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքի չափը կազմել է 72.82 մլն դրամ։ Այս մասին հայտնում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեից։

Արձանագրված խախտումներից 11 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 1.0 մլն դրամ և ավելի տուգանք՝ ընդհանուր շուրջ 34.19 մլն դրամի չափով:

ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված հարկ վճարողների ցանկը հրապարակվում է։

--00—ԼՀ