ԶՊՄԿ-ն Սյունիքում կազմակերպել է արյունատվության 4 ակցիա, որին մասնակցել են կոմբինատի աշխատակիցները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24News

448384679_932585772003642_9143066621287218711_n

Հունիսի 14-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես արյան դոնորների համաշխարհային օր։

զպմկ

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում՝ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի հետ համագործակցությամբ, Սյունիքի մարզում կազմակերպել է արյունատվության 4 ակցիա, որին մասնակցել են կոմբինատի տարբեր արտադրամասերի աշխատակիցները և ղեկավար կազմի ներկայացուցիչները։ 

զպմկ

Նշենք նաև, որ արյունատվության ակցիաներից մեկն անցկացվել է Սյունիքի մարզի Արծվանիկ գյուղում։ Առաջիկայում ծրագրվում են նմանատիպ ակցիաներ ևս։ 

Համարվում է, որ արյան մեկ դոնորը կարող է փրկել երեք հիվանդի կյանք։

--00—ՅՄ