ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24News

409996926_331853169625439_8280697822261997539_n

Ամառային զորակոչի շրջանակում ՀՀ զինված ուժերը երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մասնագիտական լսումներ և դիտումներ անցկացնելու մասին։

1. ՀՀ զինված ուժերում երաժիշտ մասնագետների լսումներին հրավիրվում են մասնակցելու ֆլեյտա, կլառնետ, ֆագոտ, սաքսոֆոն, գալարափող, շեփոր, տրոմբոն, ալտ, տենոր, բարիտոն և փոքր թմբուկ երաժշտական գործիքներին տիրապետող զորակոչիկները։

Զորակոչիկների լսումներն անցկացվելու են N զորամասի՝ ԶՈՒ ԳՇ զինվորական նվագախմբի փորձասրահում հետևյալ ժամանակացույցով.

ա) 2024 թվականի հուլիսի 15-ին՝ ժամը 11։00-ին, ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Երևանի թիվ 1 և թիվ 2 տարածքային ստորաբաժանումների երաժիշտ մասնագետ զորակոչիկների հետ,

բ) 2024 թվականի հուլիսի 16-ին՝ ժամը 11:00-ին, ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Երևանի թիվ 3 և թիվ 4 տարածքային ստորաբաժանումների երաժիշտ մասնագետ զորակոչիկների հետ,

գ) 2024 թվականի հուլիսի 17-ին՝ ժամը 11:00-ին, ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության մարզերի տարածքային ստորաբաժանումների երաժիշտ մասնագետ զորակոչիկների հետ։ 

2. ՀՀ զինված ուժերի երգի և պարի համույթի պարային խմբի համալրման նպատակով զորակոչիկների դիտումներն անցկացվելու են «Սարդարապատ» պարի համույթի փորձասրահում (ք. Երևան, Քաջազնունի 1 հասցեում) 2024 թվականի հուլիսի 18-ին՝ ժամը 11:00-ին, ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության բոլոր տարածքային ստորաբաժանումների պարարվեստի մասնագետ նորակոչիկների հետ։

Հարցերի դեպքում դիմել ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներ կամ զանգել ՊՆ թեժ գիծ՝ 1-28 հեռախոսահամարով։

--00—ՅՄ