Իտալիայի խորհրդարանում ծեծկռտուքի պատճառով 11 պատգամավորների գործունեությունը կասեցվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24News

իի

 Իտալիայի խորհրդարանի 11 պատգամավորի ժամանակավորապես հեռացրել են աշխատանքից նիստերի դահլիճում տեղի ունեցած ծեծկռտուքի համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է իտալական il Giornale պարբերականը։

Պատգամավորների աշխատանքի կասեցումը կտևի 2-ից մինչև 15 օր։

Ծեծկռտուքը տեղի է ունեցել տարբեր կուսակցությունների պատգամավորների միջև՝ ինքնավարության վերաբերյալ օրինագծի քննարկման ժամանակ, երբ ընդդիմությունը բողոք է հայտնել իշխող մեծամասնությանը։

Արդյունքում «Շարժում» կուսակցության պատգամավորին բուժօգնություն է ցուցաբերվել։ 

--00—ԼՀ