Եվրասիայում արտաքին ուժերի ռազմական ներկայությունը կսահմանափակվի, անվտանգության նոր համակարգ է պետք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24News

ֆռ

Եվրասիական տարածաշրջանում արտաքին ուժերի ռազմական ներկայությունը պետք է աստիճանաբար սահմանափակվի։ ՌԴ ԱԳՆ ղեկավար կազմի հետ հանդիպման ընթացքում այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Անհրաժեշտ է ակտիվացնել Եվրասիայում աշխատող միջազգային կազմակերպությունների միջեւ երկխոսությունը, Ռուսաստանի Դաշնությունը պետք է մշակի իր նոր անվտանգության համակարգը Եվրասիայում», - վստահեցրել է Պուտինը։

Պուտինը հանձնարարել է ԱԳՆ-ին՝ առավելագույնս դյուրացնել Եվրասիական անվտանգության նոր համակարգի ձևավորման վերաբերյալ միջազգային համաձայնագրերը։

Մեծ եվրասիական գործընկերությունը կարող է դառնալ անվտանգության նոր համակարգի սոցիալ-տնտեսական հիմքը, նշել է նախագահը։

«Եվրատլանտյան անվտանգության համակարգը փլուզվել է և պետք է վերակառուցվի. Ապագա անվտանգության ճարտարապետությունը պետք է բաց լինի բոլոր եվրասիական երկրների համար, որոնք ցանկանում են՝ ներառյալ ՆԱՏՕ-ի անդամները, Եվրատլանտյան անվտանգության համակարգը փլուզվել, այն պետք է վերակառուցվի.  «Ապագա անվտանգության ճարտարապետությունը պետք է բաց լինի բոլոր եվրասիական երկրների համար, որոնք ցանկանում են, ներառյալ ՆԱՏՕ-ի անդամները», - ընդգծել է Պուտինը։

 

--00—ԱՊ