Ֆրենկ Փալոնը ողջունել է ՀՀ-ԱՄՆ միջև ընդունված համաձայնագիրը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24News

Screenshot_31

Միացյալ Նահանգների կոնգրեսական Ֆրենկ Փալոնը ողջունել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի արդյունքներով ընդունված համատեղ հայտարարությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին կոնգրեսականը նշել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։ 

«Ես ողջունում եմ այս նոր զարգացումներն՝ ամրապնդելու ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները։ Անհամբեր սպասում եմ այս համաձայնագրի վերջնական պաշտոնականացմանը, որը կխորացնի մեր համագործակցությունը և ավելի կամրապնդի ամերիկյան աջակցությունն՝ ուղղված Հայաստանի անկախությանն ու ինքնիշխանությանը»,- գրառման մեջ նշել է ԱՄՆ կոնգրեսականը։

--00—ՅՄ