Նորատուսում հրդեհ է բռնկվել գազալցակայանի տարածքում գտնվող արևային էներգիայի կայանում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24News

photo_2024-06-14_14-09-04

Այսօր՝ հունիսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 11:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է  ստացվել, որ Նորատուս գյուղում գործող գազալցակայանի տարածքում արևային կայան է այրվում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Գավառի թիվ 31 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Հրաչյա Գևորգյանի, դասակի հրամանատար Գրիգոր Ալեքսանյանի գլխավորությամբ: Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Անուշավան Մուրադյանն ու Ռազմիկ Առաքելյանը:

Պարզվել է, որ Նորատուս բնակավայր մայրուղի 35 «Անդ Մարիամ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանի տարածքում՝ արևային էներգիայի արտադրման կայանի տակ այրվել է մոտ 230 ք․մ խոտածածկույթ և մոտ 1մ բարձրավոլտ էլ․մալուխ։ Հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:

--00—ՅՄ