ՌԴ Քննչական կոմիտեն գործ է հարուցել գնդակոծության ժամանակ НТВ-ի օպերատորի զոհվելուց հետո

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24News

Screenshot_1

ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել միջազգայնորեն չճանաչված Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Գոռլովկա քաղաքի գնդակոծության ժամանակ НТВ-ի օպերատոր Վալերի Կոժինի զոհվելուց հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է НТВ-ն։

Գործը հարուցվել է սպանության և լրագրողների աշխատանքին խոչընդոտելու հոդվածներով։ 

Ըստ քննչական կոմիտեի՝ Վալերի Կոժինը և լրագրող Ալեքսեյ Իվլիևը ռեպորտաժ էին նկարահանում, երբ ենթարկվել են ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման։

НТВ-ի լրագրող Ալեքսեյ Իվլիևը, օպերատոր Վալերի Կոժինը և նրանց ուղեկցող սպան Գոլմովսկի ավանում վիրավորվել էին հունիսի 13-ին։ Նրանց հետ միասին, ըստ հրապարակման, հարվածի տակ են հայտնվել ռուսաստանցի զինվորները, որոնց դիրքերում նկարահանվում էր ռեպորտաժը։ Բոլորին տեղափոխել են հիվանդանոց, սակայն Վալերի Կոժինի կյանքը փրկել չի հաջողվել։ 

--00—ՅՄ