Տեղի ունեցածը լավ բան չէր, շուտափույթ ապաքինում եմ մաղթում Աբրահամ Գասպարյանին. Բաբկեն Թունյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24News

18273616_0_0_1600_901_1920x0_80_0_0_98629e0cc6264d0f3a880b3bdffa93db

ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը գրում է․ «Անկախ քաղաքական հայացքներից և տարաձայնություններից, պետք չի ծաղրել ու վիրավորել որևէ մեկին, առավել ևս՝ վիրավորում ստացածներին:

Տեղի ունեցածը լավ բան չէր, պատճառների մասին չեմ ուզում խոսել, բայց փառք Աստծո՝ զոհեր չկան: Հույս ունեմ՝ հետագայում ավելի խոհեմ կգտնվենք և մեր հայրենակիցները մեկը մյուսին չեն վնասի:

Վաղուց ժամանակն է վերջ դնել օրեցօր աճող ատելության մթնոլորտին: Կարելի է ունենալ տարբեր կարծիքներ, քննադատել ամենասուր ձևերով, բայց փոխադարձ հարգանքը պահելով և թշնամանք չտարածելով: Դա մեզ լավ տեղ չի տանի:

Շուտափույթ ապաքինում եմ մաղթում Աբրահամ Գասպարյանին և մյուս բոլոր վիրավորում ստացածներին՝ թե՛ ցուցարարների, թե՛ ոստիկանների շարքերից»։

--00—ՅՄ