Գազայում օրական ավելի քան 40 մարդ է զոհվում Իսրայելի հարվածների հետևանքով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News

Screenshot_1

Գազայի հատվածում վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 40 և վիրավորվել ավելի քան 100 մարդ, հայտնում է Գազայի առողջապահության նախարարությունը։

«Վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական օկուպացիան Գազայի հատվածում իրականացրել է ընտանիքների երեք զանգվածային սպանություն, որոնցից 41-ը մահացել է, 102-ը վիրավորվել են հիվանդանոցներում», - ասվում է Գազայի առողջապահության նախարարության հայտարարության մեջ:

--00—ՅՄ