Այսօր տեղի կունենա Վահագն Մախսուդյանի գործով դատական առաջին նիստը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News

Screenshot_2

Իջևանի դատարանում այսօր  սկսվելու է Վահագն Մախսուդյանի գործով դատական առաջին նիստը։ Այս մասին հայտնում է Մախսուդյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը։

Առաջին նիստի ընթացքում կքննարկվի նաև խափանման միջոցի փոփոխության հարցը։

Հիշեցնենք, որ Վահագնը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակտիվ մասնակից, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին է։ Նրա նկատմամբ տնային կալանք է կիրառվել։

--00—ՅՄ