Երևանում «BMW»-ի վարորդը փորձել է փախուստի դիմել, նրա ուսապարկում հայտնաբերվել է ատրճանակ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News

Screenshot_5

Այսօր՝ հունիս 17-ին, ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդը իր մոտ պահվող պայուսակում (բարսետկա) ապօրինի զենք է պահում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարրտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի և գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, ինչպես նաև նույն գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Արման Մարտիրոսյանի գլխավորությամբ կազմվում են պարեկների խմբեր, քանի որ պետք է ճշտվեր, թե որ ուղղությամբ է նշված ավտոմեքենան երթևեկում:

Կարճ ժամանակ անց 2-րդ գումարտակում հերթական օպերատիվ տեղեկությունն է ստացվում, որ «BMW» մակնիշի կասկածելի ավտոմեքենան գտնվում է Սեբաստիա փողոցում:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ