Պետք է բռունցվենք, ցույց տանք մեր ուժը․ մեծ հավաք ժամը 18։30-ին, Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News

ս.j

«Սրբազան պայքար» տելեգրամյան էջը հայտնում է․

«Սիրելի հայրենակիցներ, այսօր ժամը 18։30-ին հանդիպում ենք Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում։ 

Սա շատ կարևոր հավաք է մեզ համար։ Իհարկե, գրեթե վստահ ենք, որ ՔՊ պատգամավորներն այս անգամ նույնպես փախչելու են ժողովրդի առաջ քաշած օրակարգերը քննարկելուց։ Բայց, միևնույն է, պետք է հավաքվենք և կարևոր արձանագրումներ անենք։ 

Բացի այդ, պետք է բռունցվենք, ցույց տանք մեր ուժը և որոշենք հետագա անելիքները։ Միասին պետք է հասնենք ճշմարտության հաղթանակին ու Հոգևոր Հայաստանի վերականգնմանը։

Եվ ուրեմն՝ մեծ հավաք ժամը 18։30-ին, Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում։

Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված»։

--00—ԼՀ