Թուրքիայում կացնահարել են Աթաթուրքի արձանը. լուսանկարներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News

photo_2024-06-17_12-15-30.

Թուրքիայի Կայսերի (պատմ.՝ Կեսարիա) քաղաքի Հանրապետության հրապարակում տեղադրված Աթաթուրքի արձանը կացնով վնասել են։ Դեպքի առնչությամբ կա 2 կասկածյալ, որոնք բերման են ենթարկվել։ Նրանցից մեկը իգական սեռի ներկայացուցիչ է։

Նշվում է, որ նրանք 13 անգամ կացնով հարվածներ են հասցրել արձանի տարբեր հատվածներին։  

Պատասխանելով լրագրողների հարցերին, թե արդյոք չեք զղջո՞ւմ կատարվածի համար, ինչու՞ արեցիք նման բան, նրանք պատասխանել են. «Միայն հանուն Ալլահի» և «Ի՞նչի համար զղջանք»։

Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը Թուրքիայի Հանրապետության հիմնադիրն է և առաջին նախագահը։ Պաշտոնավարել է 1923-1938 թվականներին։

ghfg
dfg

Աղբյուրը՝ Ermenihaber.am:

--00—ՅՄ