Մեծ թվով քաղաքացիների տեսակցության վրա արգելք է դրված, որոնց թվում է ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 18, 24News

bolor-aktiv-phulerum-qaghaqaka-n295467-1

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ ««Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տեսակցել եմ իշխանության ապօրինությունների հետևանքով անազատության մեջ հայտնված 12 քաղաքացիների:

Ամենատարբեր մասնագիտությունների տեր մարդիկ, որոնց միավորում էր երկիրը հայրենադավ իշխանություններից փրկելու և մեր ժողովրդին արժանապատիվ կյանք վերադարձնելու մոտեցումը:

Ցավոք, մեծ թվով քաղաքացիների տեսակցության վրա արգելք է դրված և շուրջ մեկ տասնյակ քաղաքացիների տեսակցելու հնարավորություն չկա. նրանց թվում ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանն է, ով իր անհաշտ բնավորության պատճառով մշտապես իշխանությունների թիրախում է»:

--00—ՅՄ