ՊՆ-ն 1991 ստորաբաժանման՝ ԱԲ խմբում պարտադիր ժամկետային զինծառայության մրցույթ է հայտարարում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 18, 24News

դդ
ՀՀ Պաշտպանության նախարարությունը հաղոդրդագրություն է տարածել․
 
«Պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև զորակոչիկների կարողությունները պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում առավել արդյունավետ օգտագործելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ։
 
2024 թվականի ամառային զորակոչի ենթակա զորակոչիկները կարող են մասնակցել «1991 ստորաբաժանման» արհեստական բանականության խմբում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու համար մրցույթին հետևյալ մասնագիտացումներից մեկով.
 
 մեքենայական ուսուցում,
 տվյալների ճարտարագիտություն,
 տվյալների վերլուծություն և վիճակագրություն:
Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները կարող են ծանոթանալ մրցույթի պայմաններին և գրանցվել 1991.mil.am կայքում մինչև 2024 թվականի հունիսի 27-ը ներառյալ:
 
Հարցերի համար գործում է էլ. փոստ՝ [email protected], հեռախոս՝ 1-28»։ 


--00—ՍՊ