Արևմուտքը շարժվում է դեպի Հարավային Կովկաս՝ բացահայտ հակառուսական կոնֆրոնտացիոն օրակարգով․ Գալուզին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News

ff
Հարավային Կովկասում Արեւմուտքի օրակարգը միշտ չէ, որ համապատասխանում է տարածաշրջանի երկրների շահերին։ Այդ մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը՝ մեկնաբանելով Ֆրանսիայի կողմից Հայաստանին CAESAR ինքնագնաց հաուբիցների մատակարարման պայմանագիրը․
 
« Հարավային Կովկաս են շարժվում իրենց օրակարգով, որը, մեղմ ասած, միշտ չէ, որ համապատասխանում է տարածաշրջանային պետությունների շահերին։ Այսօր Արևմուտքը շարժվում է բացահայտ հակառուսական կոնֆրոնտացիոն օրակարգով: Մենք կարծում ենք, որ դա չի նպաստի Անդրկովկասում կայունությանն ու անվտանգությանը։ Մենք տարածաշրջանային պատասխանատվությանն ենք հակված և՛ անվտանգություն ապահովման առումով, և՛ Հարավային Կովկասում ու այլ տարածաշրջաններում տնտեսական ինտեգրման առումով»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ում։ 


 

--00—ՍՊ