Գրություն եմ ուղարկել միջազգային գործընկերներին` հունիսի 12-ին գրանցված իրավունքների խախտման փաստով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News

photo_2024-06-20_10-50-41

«Գրություններ եմ ուղարկել իմ միջազգային գործընկերներին` հունիսի 12-ին Երևանի Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում արձանագրված բազմապիսի իրավունքների խախտման փաստերով:

✔️«Ֆոտոլուր» լրատվական գործակալությունը ֆիքսել է «Զարյա 3» տեսակի նռնակի կիրառումը դեպքի վայրում, որը «Մարդու նկատմամբ գործադրվող հատուկ միջոցների կիրառման համար թույլատրելի չափանիշներն սահմանելու մասին» N 09-Ն հրամանի համաձայն, թուլատրելի չէ: ՀՀ ոստիկանությունը կարող էր կիրառել միայն «Զարյա» և  «Զարյա-2» տեսակի լուսաձայնային նռնակ:

✔️Նիկոլ Փաշինյանի հռչակած «բրենդային ժողովրդավարության» պայմաններում,

խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնողների նկատմամբ կիրառվել է ակնհայտորեն անհամաչափ ուժ:

✔️Առանց պատշաճ և բոլորի համար հասանելի նախազգուշացման, ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ: Սա հակասում է խաղաղ հավաքի անցկացման սահմանադրական իրավունքին:

✔️Քաղաքացիներից մեկն անգամ չգիտակցելով, որ նետվածը նռնակ է, վերցրել է ձեռքը և պայթյունի հետևանքով կորցրել մատները»:

ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ Թագուհի Թովմասյան։

--00—ՅՄ