ԱԽ քարտուղարը Ֆրանսիայի նախագահի խորհրդականի հետ կիսվել է տարածաշրջանային անվտանգային իրավիճակով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News

photo_2024-06-20_11-02-35

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հադիպել է Ֆրանսիայի Հանրապետության նախագահի դիվանագիտական ​​խորհրդական Էմանուել Բոննի հետ: 

Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա երկկողմ հարաբերությունների զարգացման ընթացքը, ինչպես նաև համագործակցությունը երկկողմ և բազմակողմ հարթակներում: 

Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին, ինչի շրջանակներում ՀՀ ԱԽ քարտուղարը կիսվել է տարածաշրջանյին անվտանգային իրավիճակով: Վերոնշյալի համատեքստում քննարկվել են երկկողմ համագործակցության հեռանկարները։

--00—ՅՄ