ՀՀ-ում չեն խոսում ԼՂ-ից բռնահանվածների՝ վերադարձի իրավունքից,իսկ Ադրբեջանը հիշում է «փախստականներին»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News

դդ
ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը Փախստականների օրվա առթիվ գրառում է արել ֆեյսբուքյան էջում․

«2000 թվականի դեկտեմբերի 4-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 55/76 բանաձևով որոշվել է, որ 2001 թվականից սկսած հունիսի 20-ը նշվելու է որպես «Փախստականների համաշխարհային օր»։
 
1988 - 1994թթ Արցախյան առաջին պատերազմի արդյունքում հարյուր հազարավոր հայեր ադրբեջանական ագրեսիայի և ջարդերից մազապուրծ փախստական են դարձել Հայաստանի Հանրապետությունում:
2020 - 2023 թթ. ադրբեջանական ագրեսիայի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտման արդյունքում՝ Հայաստանի Հանրապետությունն ընդունել է շուրջ 150 հազար փախստական:
 
Այս մարդիկ զրկվել են միջազգային իրավունքով ամրագրված իրենց բնօրրան, հայրենիք վերադառնալու անբեկանելի իրավունքից։
 
Այսօր Հայաստանի որևէ պետական պաշտոնատար անձ կամ գերատեսչության ներկայացուցիչ Հայաստանում գտնվող փախստականների խնդրից, ինչպես նաև նրաց վերադարձի իրավունքից չի խոսել և չի բարձրաձայնել այն։ Մինչդեռ Ադրբեջանի ԱԳՆ-ն X սոցիալական հարթակում գրել է «ադրբեջանցի փախստականների արժանապատիվ և անվտանգ վերադարձի» մասին»։

 
--00—ՍՊ