ՌԴ ՊՆ-ն ոչնչացրել է ուկրաինական 114 անօդաչու թռչող սարք, վեց մոտորանավակ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24News
 

dd

ՌԴ ՊՆ-ն հայտնել է ուկրաինական 114 անօդաչու թռչող սարքերի գիշերային հարձակման մասին։

Դրանցից 70-ը ոչնչացվել են Ղրիմի և Սև ծովի ջրային տարածքում, 43-ը՝ Կրասնոդարի երկրամասի և մեկը՝ Վոլգոգրադի մարզում։ 

Բացի այդ, Սև ծովի հյուսիս-արևմտյան մասում Սևծովյան նավատորմի ծովային ավիացիան ոչնչացրել է Ուկրաինայի ռազմածովային ուժերի վեց մոտորանավակ։
 

--00—ՍՊ