ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին ՀՔԾ-ում հարցաքննել են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News

Ղուշչյան

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանն հեռուստամեկնաբան Համլետ Ղուշչյանին առեւանգելու ենթադրյալ դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում հարցաքննվել է ՀՀ քննչական կոմիտեում: Այդ մասին լուրը լրագրողներին հաստատել է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։ Սամվել Ալեքսանյանը վկայի կարգավիճակ ունի:

Ավելի վաղ նույն գործով հարցաքննվել էր նաև Համլետ Ղուշչյանը։ Վերջինս մոտ 1 ամիս առաջ իրեն առևանգելու մասին հայտարարություն էր տվել՝ ասելով, թե «ժամանակին «Լուսաստղ» օղու անունը եթերում տալուց հետո ինձ առևանգել են, Ալեքսանյանն իմ ճակատին ատրճանակ էր պահել»։

Ղուշչյանի հայտարարության հիման վրա հարուցվել է քրգործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 131 և 34-131 հոդվածների հիման վրա (առեւանգում եւ առեւանգման փորձ):

Տեսանյութեր

Live

Լրահոս