Բելառուսի ԱԳՆ-ն նոտա է հղել հայկական կողմին՝ հավանաբար Միրզոյանի և Տիխանովսկայայի հանդիպման պատճառով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24News 

բել.

Բելառուսի ԱԳՆ-ն նոտա է հղել հայկական կողմին՝ ամենայն հավանականությամբ Միրզոյանի և Տիխանովսկայայի երեկվա հանդիպման պատճառով։

Բելառուսի գերատեսչության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Մինսկում տեղի է ունեցել հանդիպում ԱՊՀ երկրների հետ երկկողմ համագործակցության վարչության պետ Սերգեյ Մոլունովի և ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Նարեկ Տիրատուրյանի հետ։ Ընթացիկ հարցերի և տնտեսության քննարկումից բացի, հայկական կողմին համապատասխան նոտա է ուղարկվել Բելառուսի արտաքին գործերի նախարարության կողմից, ասվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ երեկ Հայաստանի ԱԳՆ ղեկավարը Վիլնյուսում հանդիպել էր բելառուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Սվետլանա Տիխանովսկայայի հետ։ Ըստ փախուստի դիմած քաղաքական գործչի՝ նա շնորհակալություն է հայտնել Հայաստանին «Լուկաշենկոյի ռեժիմի նկատմամբ հաստատակամ դիրքորոշման համար» և հույս հայտնել, որ Հայաստանի և ժողովրդավարական ուժերի միջև սերտ համագործակցությունը կշարունակվի։

--00—ԼՀ