Արաբական պետությունների լիգայի քարտուղարը Պաղեստինը ճանաչելու ՀՀ քայլը որակել է խիզախ որոշում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24News

Capture

Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի Պետությունը պաշտոնապես ճանաչելու մասին հայտարարությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լիգայի գլխավոր քարտուղարը շեշտել է, որ դա խիզախ որոշում է, որն արտացոլում է բարեկամ երկրի դիրքորոշումը՝ դեպի պատմության ճշմարտացի կողմ:

Գլխավոր քարտուղարի պաշտոնական խոսնակ Ջամալ Ռուշդին ասել է, որ Պաղեստինի Պետությունը ճանաչողների թվի ավելացումն արտացոլում է միջազգային հանրության աճող համոզմունքը՝ օկուպացիայի շարունակելու անհնարինության վերաբերյալ: Նա նշել է, որ ճանաչումը կարևոր քայլ է 1967թ. հունիսի 4-ի սահմաններով Պաղեստինի Պետության մարմնավորման ուղղությամբ: 

--00—ՅՄ