Ղազախստանից զբոսաշրջիկը ձերբակալվել է Պոմպեյում հնագիտական հուշարձանը վնասելու համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24News

Capture

Ղազախստանից ժամանած զբոսաշրջիկը ձերբակալվել է Պոմպեյի հնագիտական այգում  գտնվող Ceii-ի տան պատին ALI բառը փորագրելուց  հետո։ Տղամարդը ստիպված կլինի վճարել՝ վնասը վերականգնելու համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին  հայտնում է   Euronews-ը՝ նշելով, որ միջադեպի մասին զեկուցվել է, որից հետո իրավախախտը բերման է ենթարկվել։ 

Ըստ աղբյուրի՝ նա ստիպված կլինի փոխհատուցել ճարտարապետական ​​հուշարձանին հասցված վնասը։ Վնասի ստույգ չափը կհայտարարվի տեխնիկական փորձաքննությունից հետո։

--00—ՅՄ