ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News
Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Լորենցո Պելեգրինին խոսել է Եվրո-2024-ի խմբային փուլի վերջին տուրում Խորվաթիայի հետ սպասվող հանդիպման մասին։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։
«Մենք ցանկանում ենք վերահսկել խաղն ու հաղթանակի հասնել: Չենք նախատեսում խաղալ ոչ-ոքիի համար։ Խորվաթիան շատ ուժեղ մրցակից է, այս թիմն անհավանական խաղացողներ ունի։ Նրանք պարտվեցին իսպանացիներին, բայց ստեղծեցին մեծ թվով հնարավորություններ և ավելի շատ տիրեցին գնդակին»,- ֆուտբոլիստի խոսքն է մեջբերել Football Italia-ն։
Թիմերի միջև հանդիպումը կկայանա Լայպցիգում վաղը՝ հունիսի 24-ին։
--00—ԼՀ