Սյունիքի մարզում ցեմենտով բարձված «Կամազ»-ը բախվել է քարին և կողաշրջվել. վարորդը տեղում մաhացել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News

սյ.p

Այսօր՝ հունիսի 23-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16:00-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 41-ամյա Միքայել Հովհաննիսյանը ցեմենտով բարձված «Կամազ» մակնիշի բեռնատարով Մեղրի-Երևան ավտոճանապարհի 54 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի ձախ, բախվել քարերին և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Կապանի թիվ 58 հրշեջ-փրկարարկան ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ մարզային վարչության պետի և Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարի գլխավորությամբ։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ԼՀ