Շվեյցարիան և Գերմանիան ոչ-ոքի խաղացին, Հունգարիան հաղթեց Շոտլանդիային

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News

Ndoye-8-750x375

Եվրո-2024-ի խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրի շրջանակում այսօր կայացան A խմբի հանդիպումները։

Շվեյցարիայի հավաքականը 1-1 հաշվով ավարտեց հանդիպումը մրցաշարի տանտերերի՝ Գերմանիայի թիմի հետ։ Հանդիպման 28-րդ րոպեին աչքի ընկավ Նդոյեն։ Խաղավերջում Նագելսմանի թիմի կազմում հաշիվը հավասարեցրեց Ֆուլկրուգը։

Զուգահեռաբար ընթացող խաղում հանդիպեցին Շոտլանդիան և Հունգարիան․ հունգարացիները հաղթեցին 1-0 հաշվով՝ հանդիպման ամենավերջին րոպեին խփած գոլի շնորհիվ։

Այսպիսով․ Շվեյցարիան 5 միավորով երկրորդն է խմբում, Գերմանիան ունի 7 միավոր։ Այս թիմերը նվաճել են փլեյ-օֆֆի ուղեգիր։

Շոտլանդիան երեք խաղից հետո ունի մեկ միավոր, իսկ Հունգարիան՝ երեք։ Հունգարացիները տեսականորեն դեռ հնարավորություն ունեն երրորդ տեղով դուրս գալ փլեյ-օֆֆ։

Աղբյուրը՝ Armsport.am:

--00—ՅՄ