Առնվազն 15 ոստիկան է զոհվել Դաղստանում ահաբեկչության պատճառով, եռօրյա սուգ է հայտարարվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News

347191882318210

Սպանվել է ավելի քան 15 ոստիկան և 6 զինյալ։ Այս մասին հայտնել է Դաղստանի ղեկավար Սերգեյ Մելիքովը։

Նա նշել է, որ զոհվել են նաև մի քանի խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ մի հոգևորական՝ հայր Նիկոլայը, ով ավելի քան 40 տարի աշխատել է Դերբենտի ուղղափառ եկեղեցում։

Նշվում է նաև, որ Դաղստանում հունիսի 24-ին, 25-ին և 26-ին սգո օրեր են հայտարարվել Մախաչկալայում և Դերբենտում տեղի ունեցած ահաբեկչությունների կապակցությամբ։

--00—ՅՄ