Նեթանյահուն հայտնել է ՀԱՄԱՍ-ի հետ մարտերի ակտիվ փուլի ավարտի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News

Screenshot_2

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման դեմ պատերազմի «ինտենսիվ փուլը շուտով կավարտվի», և որ զինվորականների ուշադրությունը կկենտրոնանա Լիբանանի հետ Իսրայելի սահմանի վրա, որտեղ վերջին շաբաթներին «Հեզբոլլահ» շարժման դեմ մարտերն ակտիվացել են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը։ 

Միևնույն ժամանակ Նեթանյահուն խոստացել է, որ Իսրայելը կշարունակի գործողությունները Գազայի հատվածում, մինչև ՀԱՄԱՍ-ը չոչնչացվի։

«Դա չի նշանակում, որ պատերազմն ավարտվելու է, բայց պատերազմն իր ներկա փուլում ավարտվելու է Ռաֆահում։ Սա ճիշտ է։ Մենք ավելի ուշ կշարունակենք խոտը հնձել», - ասել է Նեթանյահուն  Channel 14 հեռուստաընկերության հետ հարցազրույցի ժամանակ։

Իսրայելն, անտեսելով միջազգային հանրության կոչերը, ռազմական գործողություններ էր սկսել Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում, որտեղ ապաստան էր գտել ավելի քան 1 միլիոն մարդ։ Այդ ժամանակից ի վեր շուրջ 800 000 մարդ է տեղահանվել։ 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ