ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 30, 24News
24News-ի «Ռանդևու» հաղորդման հյուրն է թատրոնի և կինոյի սիրված դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյանը։ «Մարդագայլ թուրքը եկել է մեզ վերացնելու, նա հանցագազանի նոր տեսակ է, սա պետք է հասկանալ», - հայտարարել է Հակոբյանը՝ խոսելով իշխանությունների վարած քաղաքականության ու խաղաղության օրակարգի մասին ու ավելացրել. «Կեղծ խաղաղության պայմանագիր կկնքեն, կլցնեն էժան գներով, կմորթեն տնտեսությունն ու մի օր էլ կտեսնենք սեփական լոլիկ չունենք, կատաստրոֆա է»։
Հաղորդման ընթացքում Դավիթ Հակոբյանը խոսել է նաև հասարակության կողմից արվեստագետներին մեղադրելու ու թիրախավորելու մասին ու նշել. «Եթե Թումանյանն էլ գա ու ժողովրդին ճանապարհ ցույց տա, կասեն՝ բիձա, քեզ ի՞նչ, «Շունն ու կատու»-դ գրի»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Ասատուր Ասլանյան
--00—ՅՄ