Բակո Սահակյանը հանդիպել է Տիգրան Մանսուրյանի հետ․ քննարկվել են մշակութային ոլորտի հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 3, 24News

default (2)

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 3-ին հանդիպում է ունեցել կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի հետ:

Արցախի նախագահի մամուլի գրասենյակից  հայտնում են, որ քննարկվել են մեր հանրապետության մշակույթի ոլորտին առնչվող մի շարք հարցեր:

Բակո Սահակյանը 80-ամյա հոբելյանի կապակցությամբ անվանի կոմպոզիտորին է հանձնել «Երախտագիտություն» մեդալ՝ կարեւորելով նրա ավանդն Արցախում մշակույթի զարգացման գործում:

Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, Երեւանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը: