Մարիինյան թատրոնի հայազգի սոպրանոն՝ աշխարհի լավագույն օպերային երգչուհի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News

1

Հասմիկ Գրիգորյանը դարձել է Աշխարհի լավագույն օպերային երգչուհի Աշխարհահռչակ երգչուհի, Մարիինյան թատրոնի սոպրանո Հասմիկ Գրիգորյանը Միջազգային օպերային մրցանակաբաշխությանը (The International Opera Awards) ստացել է «Աշխարհի լավագույն օպերային երգչուհի» մրցանակը:

Մրցանակաբաշխությունը մասնագիտական շրջանակում հայտնի է օպերային «Օսկար» անունով։ Այս տարի այն անց էր կացվում Լոնդոնի Sadler’s Wells թատրոնում, ապրիլի 29-ին: Երգչուհին անվանակարգում հաղթել է Սալզբուրգի փառատոնում Սալոմեյի դերակատարության համար:

Նշենք, որ 2017թ–ի մայիսին (35 տարեկանում) Հասմիկ Գրիգորյանը դարձել է The International Opera Awards–ի հաղթող «Լավագույն երիտասարդ երգչուհի» անվանակարգում։ 2005թ–ին արժանացել է «Բեմի ոսկե խաչի» լավագույն դեբյուտի համար, իսկ 2010թ–ին` «Բեմի ոսկե խաչի»` լավագույն կատարման համար։

 Հասմիկ Գրիգորյանը ծնվել է Վիլնյուսում, օպերային երգիչ Գեղամ Գրիգորյանի դուստրն է։ 2005թ–ից ելույթ է ունեցել որպես Լիտվայի օպերայի և բալետի ազգային թատրոնի մենակատար։ Ելույթ է ունեցել Բեռլինի, Քյոլնի, Ռիգայի օպերային թատրոններում։